slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի մասնակցությունը «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպված միջոցառմանը

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ ծրագրերի ղեկավարի հրավերով սույն թվականի նոյեմբերի 15-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը, դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ Կարեն Մխիթարյանը և հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ Ռուբեն Աղուզումցյանը մասնակցեցին «Դարձնելով սեռական բռնության հիմնախնդիրն օրակարգային Հայաստանի Հանրապետությունում» խորագիրը կրող համաժողովին:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումանյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթիկ Սարգսյանը, Եվրոպական միության պատվիրակության քաղաքական և մարդու իրավունքների պատասխանատու Մարիա Պապամիխայիլը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը, ՀՀ ՔԿ մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված

և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Տիգրան Կիրակոսյանը,

ներկայացուցիչներ՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանություներից, միջազգային կազմակերպություններից, ինչպես նաև տարբեր հասարակական կազմակերպություններից:

Միջոցառման ընթացքում ոլորտում առկա խնդիրների, կատարված աշխատանքների, հետագա անելիքների, խոչընդոտների հաղթահարման արդյունավետ ուղիների և այլ կարևոր հիմնախնդիրների մասին ելույթներով հանդես եկան գերատեսչությունների և տարբեր մարմինների ներկայացուցիչներ, այդ թվում նաև «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենը:

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանն իր խոսքում ընդգծել է նմանատիպ զգայուն թեմայով միջոցառման անցկացման կարևորությունը, որը նպատակ ունի վերհանել սեռական բռնության դեպքերի կանխարգելման ապահովմանն ուղղված օրենդրական բարեփոխումների, կրթական, սոցիալ-տնտեսական և այլ ընդգրկուն միջոցառումների իրականացմամբ առկա խնդիրների համակողմանի լուծումների տրման, նման երևույթների նկատմամբ հասարակության շրջանակներում անհանդուրժողականության ձևավորման և տարվող պայքարի գործում բոլոր պատկան մարմինների ներգրավվածությամբ թիրախային աշխատանքների արդյունավետ իրականացման համար, այդ գործում հայտնելով պատրաստակամություն ապահովելու նաև «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներգրավվածությունը:

28 Դեկտեմբեր 2016

Snow
Snow
Snow
Snow